Լրահոս
Հասարակական
10:45
19.05.23
281

Կրակոցներ՝ Երևանում. Դավթաշենի ղեկավարի տեղակալը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 2 պարկուճ։

1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է։