Լրահոս
Հասարակական
13:15
20.08.22
148

Կրակոցներ՝ բանակցությունների ընթացքում. Մասիսի քաղաքապետարան մտած տղամարդն ինքնասպան է եղել

Գիշերային դրամա Մասիսում. նռնակներով ու ատրճանակով զինված տղամարդը մտել է քաղաքապետարան, սպառնացել, որ կպայթեցնի այն:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ոստիկանները բանակցել են քաղաքապետարան մտած 36-ամյա տղամարդու հետ, ինչի ընթացքում կրակոցներ են հնչել: Շենք մտած ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Ըստ ոստիկանության՝ նա ինքնասպան է եղել: