Լրահոս
Հասարակական
11:45
15.04.23
133

Կրակել են երեկոյան 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում. իրավիճակը՝ Սոթքում

Img default alt hy

Մամուլում շրջանառվող տեղեկությունն առ այն, որ ամբողջ գիշեր ադրբեջանական զինուժը կրակել է Սոթքի հանքի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

«Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել: Կրակոցներ հնչել են երեկոյան 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում, որի արդյունքում հանքի աշխատանքը ժամանկավորապես դադարեցվել է: Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը: