Լրահոս
Հասարակական
11:45
04.02.25
1 032

Կոտայքում «Opel»-ը բախվել է գովազդային երկաթե սյանը. 22-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Գևորգյանի իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարաները, օգտագործել են հատուկ տեխնիկա, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և վերջինը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպնավող հատուկ տարածք: 
 
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ  է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: 

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանն ու Կոտայքի մարզի դատախազության դատախազ Սամվել Հակոբյանը: