Լրահոս
Հասարակական
21:30
05.02.26
164

Կոտայքում բախվել են Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն և «Dodge»-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Երևան–Վարդենիս երթուղին սպասարկող 311 համարի միկրոավտոբուսն ու «Dodge» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ հավաքված քաղաքացիների, իբրև թե վթարային իրավիճակ է ստեղծել։