Լրահոս
Հայաստան
00:23
25.03.22
229

Կոտայքի մարզում ուսուցչուհին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա

Img default alt hy

Մարտի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 58-ամյա Ծովինար Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Լիլիթ Մ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վարորդ  Ծովինար Գ.-ն Կոտայքի մարզի դպրոցներից մեկում ուսուցչուհի է աշխատում: