Լրահոս
Հասարակական
14:16
31.01.22
157

Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները մեղմացվել են

Img default alt hy

Կառավարության որոշմամբ՝ մեղմացվել են կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները։

Փետրվարի 1-ից կթույլատրվի օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր է սահմանվում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրը, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:

Այս որոշմամբ ակնկալվում է պահպանել ստեղծված կայուն իրավիճակը և նվազեցնել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը։