Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:30
29.03.23
194

«Կործանարար զարգացումներ». Ադրբեջանի ներխուժումը կանխելու համար միայն հեռադիտակ ունեն ԵՄ դիտորդները

Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին Նիկոլ Փաշինյանի ու նրա  թիմակիցների ահազանգերի ֆոնին՝ ակտիվ վարժանքներ է սկսել մեր երկրում ռուսական 102-րդ ռազմաբազան: Ավելի քան 130 զինծառայողների մասնակցությամբ՝ ՄիԳ-29 կործանիչների ուսումնական թռիչքներ են կազմակերպվել, ռուսական ժամանակակից տանկեր են փորձակվել Ալագյազ զորավարժարանում: Միաժանակ, Մոսկվան Երևանին կրկին առաջարկել է համաձայնել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայել:

Հայաստանի ու Արցախի շուրջ կործանարար զարգացումների մասին հայտարարություն է արել մեր խորհրդարանի ղեկավարը Բեռլինում: Հայ-ադրբեջանական պատերազմը, ըստ էության, հավանական է համարում նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական  առաքելության ղեկավարը: