Լրահոս
13:05
27.05.23
143

Կորած զինծառայողների մասին տեղեկություն չի հայտնում ՊՆ-ն. միջդիրքային ճանապարհին գտել են մեքենան

Ավելի քան 17 ժամ է՝ տեղեկություն չկա Հայաստանի զինուժի երկու զինծառայողների մասին, որոնց հետ, ըստ պաշտպանության նախարարության, կապն ընդհատվել է ուրբաթ՝ ժամը 19-ին: Պաշտպանական գերատեսչությունն առավոտյան հայտնել է, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է 2 զինծառայողների մեքենան՝ սննդով ու ջրով բեռնված: Մեքենայով նրանք մարտական դիրքեր սնունդ մատակարարելիս են եղել:

Նախարարությունը կեսգիշերից հետո էր հայտնել, որ ընթանում են որոնողական աշխատանքներ, քննվում է նաև զինծառայողների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը: