Լրահոս
Քաղաքական
22:03
20.09.24
604

Կոպիտ խախտումներով հեռացնելու են Բաքուն Ստեփանակերտով փոխած աշխատակցին․ Հովհաննես Իշխանյան

Img default alt hy

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կասկած չկա, որ հիմա Հանրային ռադիոյի կամերայով նայելու են, թե ով է այդ չենթարկվողը, որը համարձակվել է Բաքուն Ստեփանակերտով փոխել ու մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հեռացնելու են նրան աշխատանքից։

Նաև գործ կհարուցեն աշխատակցի վրա, որ օրինակ առաջին դասարնում մի անգամ սև ու սպիտակ զգեստի կանոնը խախտել է կամ առաջին կուրսի տարիներին կարմիր լույսի տակով է մեկ անգամ փողոցն անցել։

Աշխատակիցն էլ իր հերթին դատի կտա, մինչև վճիռ ընդունվի կամ չընդունվի, սրանք Հանրային ռադիոն արդեն գործածած են լինելու ընտրակեղծիքների համար՝ կեղծիքներով Հանրային ռադիոյի տնօրեն դարձած ԱՄՆ քաղաքացու օժանդակությամբ։

Սա դավաճան պրովոկատորների իշխանություն է, ամեն տեղ պրովոկացիայի թակարդ են լարում, որովհետև էդ գիտեն, էդպես են եկել իշխանության»։