Լրահոս
Հասարակական
10:20
31.10.24
148

Կոպեկները պատրաստե՛ք. 100 դրամանոց բարեփոխում կամ տրանսպորտում «կորած» քաղաքացու իրավունք

Երկու օրից ուժի մեջ է մտնում քաղաքապետարանի նոր որոշումը, ըստ որի՝ ավտոբուսներում պիտի վճարենք կամ 100 դրամանոց մետաղադրամներով կամ տրանսպորտում տեղադրված վճարային համակարգով` QR կոդով: Այս լուրից անհանգստացած են մարդիկ. որտեղի՞ց են գտնելու այդքան 100 դրամանոցներ ամեն օր ավտոբուս նստելու համար, եթե չունեն ինտերնետ կամ սմարթֆոն` QR կոդով վճարելու համար: Ի դեպ, երեքշաբթի, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով 100 դրամանոց մետաղադրամների սակավության վերաբերյալ հարցին, ասել է, որ առաջին անգամ է բախվում խնդրին, կպատասխանի գրավոր: