Լրահոս
Քաղաքական
19:35
13.04.23
128

«Կլինիկական ստախոսություն» կամ ե՞րբ է գալու Փաշինյանի՛ իշխանության ժամանակը

Վիրավոր է արդեն նաև Հայաստանը: Խորհրդարանական ընդդիմության դիտարկմամբ՝ Փաշինյանի խոստացած խաղաղությունն անգամ 29.800 քառակուսի կիլոմետերի վրա չի բացվում: Դեռ ոչ մի հաշվարկ չկա, թե թշնամու վերջին առաջխաղացումներից հետո ինչքան հող է օկուպացվել Սյունիքում: Ալիևը, համենայն դեպս, մեզ խոստացել է հանգիստ թողնել լավագույն դեպքում 29 հազար քառակուսի կիլոմետրում: