Լրահոս
Մշակույթ
17:30
04.10.24
223

Կկազմակերպվեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությունը ներկայացնում է «Փարաջանով 100․ դիմակահանդես Փարաջանովի «ամառանոցում»» խորագրով մշակութային մեծամասշտաբ ծրագիրը: Այն նվիրված է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

Ծրագրի շրջանակում տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝

  • «Նախաճաշ Փարաջանովի հետ»՝ https://forms.gle/B46zbRUVgi9X1zhL7
  • «Բրանչ Փարաջանովի հետ»՝ https://forms.gle/vdUGEYRdtyhctJFc9
  • «Ընթրիք Փարաջանովի հետ», «Գինու հյուրասիրություն»՝ https://forms.gle/bEVBFWiMtoTNaBzDA

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել վերոնշյալ հղումներով՝ ըստ համապատասխան միջոցառումների: Միջոցառումներին մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։

Նշենք, որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում: