Լրահոս
Արցախ
21:45
03.01.23
179

Կիսված ընտանիքների Ամանորն ու Շուշիի հրավառությունը. Արցախի բլոկադայի 23-րդ օրը

120 հազար մարդ Ամանորը դիմավորել է բլոկադայի պայմաններում: Խանութներում բրնձի, ձեթի, ձվի, պանրի, ալյուրի պակաս կա:

Շաքարավազ, ձավարեղեն, աղ, միրգ ու բանջարեղեն գրեթե չկա: Օպերատիվ շտաբի այսօրվա նիստում որոշվել է պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակներ մատակարարել խանութներին:

Այս ընթացքում Ադրբեջանը հնարավոր բոլոր միջազգային հարթակներում ֆոն է ստեղծում, թե Արցախում շրջափակում չկա, իրենց ակցիայով սահմանափակել են հանքարդյունաբերական ընկերությունների շարժերը միայն: