Լրահոս
Հասարակական
19:45
24.09.24
170

Կիրականացվեն հարկադիր քարաթափման աշխատանքներ

Img default alt hy

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ից, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին, Գյուլագարակ-Կուրթան-Թումանյան կայարանի 13-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։

ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ։