Լրահոս
Միջազգային
22:00
19.10.24
253

Կիևին ավելի մեծ օգնություն տրամադրելու հարցն են քննարկելու G7-ի երկրների պաշտպանության նախարարները

Img default alt hy

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Իտալիայում G7-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ կքննարկվի Կիևին ավելի մեծ ռազմական օգնություն տրամադրելու հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Քննարկելու ենք, թե ինչ կարող ենք անել Ուկրաինային տրամադրվելիք օգնության ընդլայնման, պաշտպանական արտադրության ծավալների մեծացման և մեր գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար», - ասել է Ռյուտեն:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն Իտալիայում կմասնակցի G7-ի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը։