Լրահոս
Քաղաքական
21:18
01.11.25
310

Կես միլիոն ադրբեջանցի պատրաստ է գալ Հայաստան. ինչո՞ւ է ընդլայնվում «Արևմտյան Ադրբեջանը»

Մինչ ՔՊ-ականները դեմ են քվեարկում բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևին, Ադրբեջանում նոր թափ է առնում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու հարցի քննարկումը: Եթե նախկինում խոսքը 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին էր, ապա հիմա այդ թիվը գրեթե կրկնակի ավելացել է: 500 հազար փախստականի վերադարձի մասին է հայտարարել «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահը: Ազիզ Ալաքբարլին փախստականներին է գումարել նաև նրանց երեխաներին: