Լրահոս
Հասարակական
23:50
20.09.24
666

Կցորդիչով բեռնատարը Տավուշում արգելափակվել էր ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում

Img default alt hy

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16։50-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում բեռնատարի կցորդիչը հայտնվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1973 թ.)  արգելափակվել է ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում և չի կարողանում շարունակել ընթացքը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, որը շարունակել է ընթացքը։