Լրահոս
Սպորտ
17:00
16.04.23
138

Կցանկանայի ապացուցել ամբողջ աշխարհին, որ մենք կարող ենք հաղթել Աշխարհի առաջնությունը․ Ռեգրագի

Img default alt hy

Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին ասել է, որ իր թիմն ունակ է հաղթել Աշխարհի առաջնությունում։

Կատարում կայացած 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Մարոկկոյի հավաքականը Ռեգրագիի գլխավորությամբ զբաղեցրել է 4-րդ տեղը։

«Իմ թիմի հետ միասին ես կցանկանայի ապացուցել ամբողջ աշխարհին, որ ապագայում Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հավաքականները կհաղթեն Աշխարհի առաջնությունը:

Այսօրվա ունեցած վստահության և աջակցության դեպքում ես կարծում եմ, որ դա հնարավոր է»,- ասել է Ռեգրագին Sky News Arabia-ի եթերում:

Աղբյուր  ArmSport.am