Լրահոս
Հայաստան
17:18
23.04.21
52

Կայացել է «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համաժողովը

Img default alt hy

2021 թ․ ապրիլի 23-ին տեղի ունեցավ «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համաժողովը։ Կուսակցության հիմնադիր և ղեկավար Մհեր Տերտերյանը ներկայացրեց կուսակցության ծրագիրը, գործունեության նպատակները, ուղղություններն ու սկզբունքները, ինչպես նաև կուսակցության կառուցվածքն ու վարչության անդամների թեկնածուներին, որոնք ընտրվեցին փակ, գաղտնի քվեարկությամբ։

Կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում իր ելույթում Մհեր Տերտերյանը կարևորեց Հայաստանում ժողովրդավարական համակարգի կայացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը, Հայաստանում տիրող հետպատերազմյան ճգնաժամի վերացման ուղղությմանբ տարվող աշխատանքները։

Մ․ Տերտերյանը նկատեց, որ Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում հանուն պետականության պահպանման և անվտանգության ապահովման՝ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ չեզոքացնելու երկրում տիրող անկայուն, պառակտված վիճակը․

«Պետք է միասնության գաղափարի շուրջ համախմբվելու ուղիներ մշակել և ներդնել դրանք կյանքի կոչելու գործիքակազմ»,–նշեց Մհեր Տերտերյանը։