Լրահոս
Արցախ
13:20
15.04.21
74

«Կատարեք ձեր քայլը հայկական դարավոր մշակույթը փրկելու համար, որը պատկանում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը». Արցախի ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

Img default alt hy

Մշակույթի միջազգային օրվա առթիվ ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային հանրությանը, որում մասնավորապես ասված է.

«Այսօր Մշակույթի համաշխարհային օրն է, և այժմ ես կանգնած եմ Արցախի հայկական կարևորագույն մշակութային հուշարձաններից մեկի` 4-րդ դարում հիմնված Ամարասի վանական համալիրի մոտ: Ամարասն այն հազարավոր հուշարձաններից մեկն է, որը վկայում է Արցախում հայի դարավոր գոյությունը:

2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը և դրա հետևանքները իրական սպառնալիքներ են ստեղծել տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության համար: Մենք կարողացանք փրկել Ամարասը, սակայն հազարավոր հուշարձաններ մնացին մեր վերահսկողությունից դուրս: Եվ այսօր մենք ականատեսն ենք լինում մեր մշակութային կոթողների նկատմամբ Ադրբեջանի բարբարոսական վերաբերմունքին: Նրանք վանդալիզմի են ենթարկում, պղծում, անարգում և ոչնչացնում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, գերեզմանատները և սրբավայրերը: