Լրահոս
Աշխարհ
23:30
27.03.23
124

Կատաղի պայքարից հետո Իսրայելում համընդհանուր գործադուլ է. Նեթանյահուի հետքայլը չի մարում բողոքի կրակը

Պատմական լարված իրադարձություններ են Իսրայելում: Այդ երկրում այսօր էլ  շարունակվում են հակակառավարական ցույցերը: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Քնեսեթի մոտ 80 հազար մարդ է հավաքվել՝ պահանջելով չքննարկել դատաիրավական բարեփոխումների՝ կառավարության  նախագիծը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի առանձնատան շուրջ երկաթե պատնեշներով անվտանգության գոտի են ստեղծում իրավապահները՝ փորձելով կանխել իսրայելցիների նոր հարձակումը  նրա տան վրա:

Հանգստյան օրերին մոտ 300 հազար քաղաքացի է դուրս եկել փողոց՝ Նեթանյահուի կաբինետի ներկայացրած օրինագծի դեմ: