Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:00
19.05.23
228

Կարող ենք փաստել, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ․ Միրզոյան

Img default alt hy

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։ Արարատ Միրզոյանը, ողջունելով Լավրովին, նշել է. որ սա հերթական հնարավորությունն է՝ խոսել ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է Radar Armenia-ն։

«Ինչպես միշտ, Հայաստանը կառուցողական է․ մենք խաղաղության ենք ձգտում։ Ցավոք սրտի, ռեալ իրավիճակն այլ է․ մենք տեսնում ենք Ադրբեջանի էսկալացիան, տեսնում ենք Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը պետք է ՌԴ վերահսկողության տակ լիներ, բայց կարող ենք փաստել, որ այն չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ»,-ասել է Միրզոյանը։