Լրահոս
Հասարակական
23:00
28.05.22
267

Կարմրաշեն գյուղի սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը

Img default alt hy

Այսօր` ժամը 19։44-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմրաշեն գյուղում գտնվող սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները, քաղաքացիների հետ համատեղ, ձորից (մոտ 25 մ) դուրս են բերել Գ․ Ա․-ին (ծնված 1965 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: