Լրահոս
Հայաստան
11:35
26.05.22
201

Կարևոր․ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22։35-ին, «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ Այս մասին կառավարության  նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի ու այլ համակարգեր, համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։ 

Նա նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանը հյուրընկալելու է աշխարհում հայտնի «Սթարմուս» գիտատեխնոլոգիական  փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից։

«Հայաստանի առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնի ու այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկություն չի հրապարակվել»,- ասել է վարչապետը։