Լրահոս
Սպորտ
15:45
14.04.23
193

Կարեն Խաչանովը դուրս մնաց Մոնտե Կառլոյի մրցաշարի հետագա պայքարից

Img default alt hy

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Մոնտե Կառլոյի Masters մրցաշարի հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Անդրեյ Ռուբլյովի հետ և զիջեց երկու սեթերից հետո`7:6, 6:2 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից: