Լրահոս
Սպորտ
00:00
04.01.23
199

Կարծում էի, որ կարիերաս կշարունակեմ Մանչեսթեր Յունայթեդում․ Գակպո

Img default alt hy

«Լիվերպուլի» նորեկ Կոդի Գակպոն հայտնել է, որ հույս ուներ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Անցյալ ամառ ինձ համար հեշտ չէր: Ես ուզում էի ներքին խաղաղություն գտնել, բայց դժվար էր։ Կարծում էի, որ կարիերաս կշարունակեմ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն արդյունքում գործարքը չկայացավ։

Այնուհետև «Լիդսը» հայտնեց հետաքրքրության մասին, բայց ես շատ կասկածներ ունեի այս տարբերակի վերաբերյալ, և ես որոշեցի հրաժարվել»,- հոլանդացի հարձակվողի խոսքերն է փոխանցում The Mirror-ը:

Այս մրցաշրջանում Կոդին ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Դեկտեմբերի վերջին հայտարարվեց նրա՝ «Լիվերպուլ» տեղափոխության մասին։