Լրահոս
Քաղաքական
12:45
07.08.25
240

Կառավարությունը վաճառում է նվեր ստացած «Վիվա Արմենիա»-ի բաժնետոմսերը

Img default alt hy

Հայաստանի կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա»-ում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։ 

Համապատասխան որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարությունը օգոստոսի 7-ի նիստում։ 

Հարցը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում էր։ 

Մասնավորապես ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։

ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքից կստանա 50 միլիոն դոլար։

2024 թվականի փետրվարին «Վիվա Արմենիա»-ն իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել էր ՀՀ կառավարությանը։