Լրահոս
Քաղաքական
11:52
24.08.22
109

Կառավարությունը ցանկանում է տիեզերական տեխնիկա և օբյեկտներ նախագծել

Img default alt hy

Կառավարությունը օգոստոսի 24-ի նիստում ներառված է նաև տիեզերական տեխնիկայի և օբյեկտների մասին որոշման նախագիծը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը  կարևորում է տիեզերական գործունեության ոլորտի՝ որպես գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ապագայի մասնագետների պատրաստումը և ազգային տնտեսության մրցունակության բարձրացումը:

ՀՀ-ում տիեզերական գործունեության ոլորտը կայացման վաղ փուլում է: Մի շարք գերատեսչություններ օգտագործում են տիեզերական գործունեության ոլորտի հնարավորություններն իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական նոր ձեռքբերումները կարող են նվազեցնել տիեզերական գիտության և տեխնոլոգիայի արդյունքների օգտագործման, կիրառման և ինտեգրման ծախսերը:

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում կօժանդակի տիեզերական սարքաշինության այնպիսի  գործընթացների կանոնակարգմանը՝ ինչպիսիք են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նախագծման, կառուցման մշակման, փորձարկման և շահագործման գործընթացները:

Նախագծի ընդունման արդյունքում ակնառու է՝  տիեզերական սարքաշինության տեխնիկական պայմանների (տեխնիկական կանոնակարգերի),  ստանդարտացման կանոնների և ուղեցույցերի հստակեցումը և մշակումը, նախագծակոնստրուկտորական, փորձակոնստրուկտորական, փորձատեխնոլոգիական և նախագծատեխնոլոգիական համակարգված աշխատանքների իրականացումը, այդ թվում տիեզերական մեկնարկային համալիրների և ղեկավարման կենտրոնների նախագծման,  կառուցման և  տեխնոլոգիական սարքավորումներով կահավորման և արտադրական գործընթացների անվտանգության ապահովման կանոնակարգումը: