Լրահոս
Տնտեսական
14:21
28.10.24
196

Կառավարությունն ամեն ամիս նոր պարտք է վերցնում. ՀՀ պետական պարտքն այս պահին 5 տրիլիոն դրամ է

Img default alt hy

2024 թվականի վերջում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվում է 49,8 տոկոս, 2025 թվականի վերջում ակնկալվում է 53,5 տոկոս։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ ՀՀ պետական պարտքն այս պահի դրությամբ 5 տրիլիոն դրամ է։

«Բյուջեի պակասուրդը կլինի 5,5 տոկոս և պետական պարտքը կավելանա 2024 թվականի համեմատ։ Այս պահի դրությամբ՝ պետական պարտքը կազմում է 12,5 միլիարդ դոլար»,-ասաց Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարը էական չի համարում պետական պարտքի բացարձակ մակարդակը, այլ կարևորում է դրա համեմատությունը Հայաստանի ՀՆԱ-ի հետ։

«Պետական պարտքը կարող է ավելանալ ու պակասել՝ տարբեր կարիքներից ելնելով»,- նշեց Ֆինանսների նախարարը՝ ընդգծելով, որ կառավարությունն ամեն ամիս նոր պարտք է վերցնում։