Լրահոս
Հասարակական
22:24
04.04.25
256

Կառավարությունից մերժված արցախցիներն անցնում են «Պլան Բ»-ին

 

Գերիների վերադարձը ապահովելու վերաբերյալ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հարցին Հայաստանի կառավարությունը խոստացել է գրավոր պատասխանել: Այս մասին ասել են այդ խորհրդի անդամները հինգշաբթի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո: Ինչպես գիտեք, արցախցիները 12-կետանոց պահանջագիր են ներկայացրել կառավարություն: Պահանջագրի կետերից մեկով արցախցիները կոչ են անում չդադարեցնել «40+10» սոցիալական աջակցության ծրագիրը: Հայաստանի գործադիրի ներկայացուցիչը միայն այս հարցի վերաբերյալ է հստակ դիրքրոշում ներկայացրել արցախցիներին՝ «40+10»-ին վերադարձ չի լինելու: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պատրաստվում է այսօր հրապարակել գործողությունների նոր պլան: