Լրահոս
Աշխարհ
11:57
20.11.22
144

Կամչատկայի հրաբուխը սկսել է «ռումբեր» նետել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Կամչատկայի արևելյան ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումից հետո Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը ժայթքել է: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կամչատկայի երկրաֆիզիկական ծառայությունը։

Ժայթքումը սկսվել է գագաթային խառնարանում։ Տեղի են ունենում տաք ռումբերի արտանետումներ՝ ժամում մինչև 10 պայթյուն հաճախականությամբ։

Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխը՝ Կլյուչևսկայա Սոպկան, որը սկսել է ժայթքել, դուրս է նետում հրաբխային ռումբեր, գիտնականներն ակնկալում են լավայի հոսքեր, հաղորդում է ՌԴ ԳԱ Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխաբանության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Գիտնականների խոսքով՝ ժայթքումը կուժեղանա։