Լրահոս
Հասարակական
14:48
19.11.22
123

«Կամազի» կողաշրջման հետևանքով վիրավորված 7 զինծառայողների վիճակը կայուն է․ NEWS.am

Img default alt hy

Պաշտպանության նախարարության «Կամազի» կողաշրջման հետևանքով վիրավորված 7 զինծառայողների վիճակը կայուն է, նրանք շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Պատահարի հետևանքով զոհվել էր սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը, վիրավորել էր 7 զինծառայող։

Թորոսյանը հայտնեց նաև, որ նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ևս կայուն է։