Լրահոս
Հասարակական
11:29
21.02.22
341

Կամ դուք չեք աշխատում կամ հին նկարներ են ուղարկում. Հրաչյա Սարգսյանը՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին

Img default alt hy

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենն այսօր՝ փետրվարի 21-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցել է, որ Երևանի կանգառներն ամբողջությամբ մաքրվել են:

«Չէ, չի մաքրվել կամ դուք չեք աշխատում կամ հին նկարներ են, «Սանիտեկի» վախտվա հին նկաներ են ուղարկում:

Աղբի մեջ կորում ա կանգառասրահները: Վարչական շրջանի ղեկավարներ, խնդրում եմ գույքագրեք ձեր կանգառասրահներում մաքրությունը և տեղեկատվությունը տրամադրեք «Երևանտրանսին»:

Շատ վատ, կեղտոտ վիճակում է կանգառները: Էտ կանգառներն իրենցով մի բան չեն ու շատ վատ կեղտոտ վիճակում են»,- ասել է Հրաչյա Սարգսյանը:

Փետրվարի 7-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին զգուշացրել էր, որ կանգառները փնթի, կեղտոտ վիճակում են և պետք է հետևել, որ պատասխանատու աշխատողնեևը մաքրեն։