Լրահոս
Իրավական
19:58
03.11.25
143

Կալանավորվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը. տեսանյութ է հրապարակել Ներսիսյանների փաստաբանը

1 ամսով կկալանավորվի Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը: Գևորգ Ներսիսյանի որդու՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու միջնորդությունը դեռ քննվում է: Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղադրվում են խուլիգանության և «Հանրապետություն» կուսակցության քարոզչությանը խոչընդոտելու համար: Փաստաբանը մեղադրանքը հերքող տեսանյութ է հրապարակել և սուտ մատնություն անվանել կատարվածը: