Լրահոս
Իրավական
23:50
24.09.24
150

Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրությունում։