Լրահոս
Հասարակական
18:05
03.02.25
249

Կա՛մ 100 դրամ, կա՛մ անվճար. երևանցիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը

Վաղ առավոտից Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները մայրաքաղաքում շարունակում են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի կոչ անել: Քաղաքային իշխանության ընդդիմախոսները քաղաքացիներին կոչ են անում 100 դրամից ավելի չվճարել: Փետրվարի 1-ից Երևանում տրանսպորտի ուղեվարձը 100-ից դարձել է 150 դրամ: