Լրահոս
Միջազգային
18:52
22.02.22
226

Ջոնսոնը սահմանել է հակառուսական պատժամիջոցներ. Սառեցվել են Տիմչենկոյի և Ռոտենբերգների ակտիվները

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը նոր պատժամիջոցներ է սահմանում Մոսկվայի դեմ՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման պատճառով: Մասնավորապես, Բրիտանիան որոշել է սառեցնել ռուս գործարարներ Գենադի Տիմչենկոյի և Ռոտենբերգ եղբայրների ակտիվները։ 

Նրանց նաև կարգելվի մուտք գործել Մեծ Բրիտանիա։ Բրիտանիան սառեցնում է «Ռոսիա» բանկի, «Պրոմսվյազբանկ» ՓԲԸ-ի ակտիվները։ 

Պատժամիջոցներ կսահմանվեն նաև «Գենբանկ»-ի, Զարգացման և վերակառուցման Սևծովյան բանկի և Արդյունաբերական խնայողական բանկի դեմ։ Ենթադրվում է նրանց ակտիվների սառեցում:

Միաժամանակ Բորիս Ջոնսոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի փնտրել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ​​լուծում։