Լրահոս
Աշխարհ
12:11
02.06.22
198

Ջոնի Դեփը շահել է նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատը

Img default alt hy

Դերասան Ջոնի Դեփը շահել է նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատը։

Երդվյալ ատենակալները Հերդին մեղավոր են ճանաչել իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու գործով զրպարտության մեջ։ 
Նրան պարտավորեցրել են Դեփին վճարել 15 մլն դոլար։ 10 մլն դոլար զրպարտության և ևս 5 մլն դոլար՝ դատական ծախսերը ծածկելու համար։

Նշենք, որ Դեփ-Հերդի դատավարությունը սկսվել է ապրիլի 11-ին։ Ատենակալները գործով վճիռը քննարկել են երեք օրվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ, դա տևել է մոտ 14 ժամ:

Հիշեցնենք, որ Դեփը դատի է տվել Հերդին 2019 թվականին։ Պատճառը Washington Post-ի հոդվածն է, որում դերասանուհին հայտարարել է, որ ընտանեկան բռնության զոհ է եղել։ Սկանդալի պատճառով Դեփը կորցրել է դերերը ֆիլմերում, և խոշոր բրենդները խզել են պայմանագրերը նրա հետ։ Ամերիկացին իր հայցում պահանջել է, որ Հերդը վճարի 50 մլն դոլար։