Լրահոս
Հասարակական
19:30
04.04.25
198

Ջարդել են, արյունլվիկ արել. բացառիկ մանրամասներ՝ Նուբարաշենի բանտից

 

Նուբարաշենի բանտում հերթական բունտն է հասունանում: Սարսափելի մանրամասներ է «Հայլուր»-ի թղթակից Լիլիթ Գասպարյանին պատմել դատապարտյալներից մեկի հարազատը: Ըստ նրա՝ ցմահ ազատազրկվածներին դիմակավորված մարդիկ խցերում արյունլվիկ են արել, անօգնական թողել գետնին: Հետո, ըստ ՄԻՊ գրասենյակի, դատապարտյալները բուժզննություն են անցել, բայց բժիշկները կոտրվածքներ չեն հայտնաբերել: Դա սակայն, դատապարտյալի հարազատի խոսքով, չի նշանակում, թե ծեծվածները այլ վերքեր չունեն: Նրա տեղեկացմամբ՝ ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչների այցելությունից հետո որոշ ազատազրկվածներ անզորությունից անձնասպանության փորձ են արել: