Լրահոս
Քաղաքական
10:00
22.11.22
97

Ջալալ Հարությունյանը փորձում է մեղքը բարդել «ցածր օղակի» վրա. պատգամավորը հակադարձում է փաստաբանին

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանի ասուլիսը լսելուց հետո պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը տպավորություն է ստացել, որ Հարությունյանի պաշտպանական կողմը փորձում է ձախողման պատասխանատվությունը բարդել ցածր օղակի հրամանատարների վրա: 

Մասնավորապես, խոսքը Արցախի հարավում կազմակերպված հակահարձակման մի օպերացիայի մասին է, որին հավանություն էր տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը ու այն տապալվել էր: