Լրահոս
Արցախ
22:11
23.04.22
1 157

Ջահերով երթ՝ Ստեփանակերտում

Img default alt hy

Ստեփանակերտում անցկացվել է Ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:

Արցախում երթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից։

Ջահերով երթին մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

ԼՂ պետնախարարն իր թելեգրամյան ալիքում հրապարակել է կադրեր`Ստեփանակերտում կայացած ջահերով երթից։

«Թող աշխարհով մեկ ջահերի լույսը լույս սփռի պատմական արդարության վերականգնման ճանապարհին, թող լույս սփռվի բոլոր նրանց մտքերի վրա, ովքեր ժխտում են և դրանով իսկ արդարացնում հանցագործությունը», - գրել է պետնախարարը:

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը իր թելեգրամյան ալիքում հրապարակել է լուսանկար Ստեփանակերտում անցկացվող Ջահերով երթից, որը կցված է նյութին: