Լրահոս
Աշխարհ
14:45
19.05.23
198

Իտալիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի, հազարավոր մարդիկ տարհանվել են

Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի ավելի քան 20 գետ դուրս է եկել ափերից այն բանից հետո, երբ մեկուկես օրվա ընթացքում գրանցվել են 6 ամսվա տեղումներ: Ավելի քան 13 հազար մարդ տարհանվել է: Ռավեննայի նահանգի Ֆաենցա քաղաքում այսօր գտել են հեղեղների 14-րդ զոհի մարմինը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է La Repubblica պարբերականից:

unnamed (2)-1.jpg (139 KB)

Ռավեննայի մի շարք բնակավայրերում բնակիչների տարհանում է հայտարարվել: Էմիլիա Ռոմանիայում շուրջ 280 սողանք է տեղի ունեցել:

unnamed (3).jpg (174 KB)

Մարզի գլխավոր մայրուղիներով երթևեկությունը կարգավորվել է, սակայն շատ ճանապարհներ դեռ փակ են:

unnamed (4).jpg (188 KB)

unnamed (5).jpg (178 KB)

unnamed-1.jpg (124 KB)