Լրահոս
Միջազգային
13:41
24.09.24
171

Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Img default alt hy

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն այցով ժամանել է Ադրբեջան։

Նա Բաքու է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով՝ մասնակցելու ADEX-2024 ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։

Այցի ընթացքում Կրոզետտոն հանդիպումներ կունենա ադրբեջանա-իտալական ռազմական համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ։