Լրահոս
Աշխարհ
19:10
02.11.25
1 542

Իտալիայի հյուսիսում ձնահյուսի հետևանքով զոհվել է հինգ գերմանացի լեռնագնաց

Img default alt hy

Հյուսիսային Իտալիայի Տրենտինո-Հարավային Տիրոլ շրջանում ձնահյուսի հետևանքով զոհվել է հինգ գերմանացի լեռնագնաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Alto Adige թերթը՝ հղում անելով տեղական լեռնային փրկարարական ծառայությանը։

Կիրակի առավոտյան փրկարարները հայտնաբերել են նախորդ երեկոյան Օրտլեսի լեռնաշղթայում անհետ կորած երկու լեռնագնացների մարմինները։ Մահացածները նույնականացվել են որպես հայր և նրա 17-ամյա դուստրը։

Որոնողա-փրկարարական աշխատանքները տեղի են ունեցել բարդ պայմաններում. շաբաթ օրը նախորդ երեք զոհերի մարմինները գտնելուց հետո աշխատանքները ստիպված էին եղել դադարեցնել խիտ մառախուղի պատճառով։