Լրահոս
Միջազգային
12:57
29.10.24
111

Իսրայելը ոչնչացրել է Իրանում գտնվող ռուսական Տ-300 համակարգերը. ամերիկյան տվյալներ

Իրանին իսրայելական վերջին ավիահարվածների ժամանակ ոչնչացվել են Իրանի տարածքում գտնվող ռուսական Տ-300 զենիթահրթիռային համակարգերը: 

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալով՝ S-300-ներից մեկը եղել է Թեհրանի օդանավակայանի շրջակայքում, մյուս երկուսը՝ էներգետիկ ենթակառուցվածքների մոտ։ Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ Իրանի շատ կարևոր օբյեկտներ հրթիռային հարձակումների դեմ անպաշտպան են։