Լրահոս
Միջազգային
00:00
19.11.22
176

Իսրայելն իր սահմանների մոտ թույլ չի տա կառուցել Իրանի կողմից հովանավորվող ռազմակայաններ. Բենի Գանց

Img default alt hy

Իսրայելն Իրանը համարում է համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը և շարունակում Է անել ամեն ինչ, որպեսզի Թեհրանի աջակցությունը վայելող արմատական ուժերի ռազմակայաններ չհայտնվեն հրեական պետության սահմանների մոտ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն իր հույն պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսում հայտնել է, որ աշխարհը սրընթաց կերպով փոխվում Է, և «ծայրահեղականության ու ահաբեկչության քաղաքականությունն ազդում Է ամբողջ աշխարհի երկրների վրա»:

Ինչպես նշել Է Գանցը, Իսրայելում անհանգստություն են առաջացնում, մասնավորապես, Թեհրանի կողմից իր միջուկային ծրագրի հետագա զարգացումը, ինչպես նաև պնդումներն այն մասին, որ Իրանը ներգրավված է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում:

«Չափազանց կարևոր Է կանգնեցնել իրանական ազդեցության և նկրտումների տարածումը: Դա այն Է, ինչին փորձում Է հասնել Իսրայելը, այդ թվում՝ ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հովանու ներքո իրանակացվող մի շարք միջոցառումների միջոցով, և մենք կշարունակենք գործել մեր սահմաններին ահաբեկչական ռազմակայաններ կառուցելու ցանկացած փորձերի դեմ», - նշել Է նա: