Լրահոս
Միջազգային
22:20
01.02.25
270

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Img default alt hy

ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում Իսրայելի իշխանությունները շաբաթ օրը ազատ են արձակել 183 պաղեստինցի բանտարկյալների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

Ազատ արձակված պաղեստինցիների մի մասը տեղափոխվել է Հորդանան գետի արևմտյան ափ, իսկ մյուսը՝ Գազայի հատված։

Փետրվարի 2-ին ՀԱՄԱՍ-ը իսրայելական կողմին էր փոխանցել երեք պատանդների:

Վերջին շաբաթների ընթացքում կողմերը պարբերաբար նման փոխանակումներ են կատարում՝ Գազայի հատվածում հրադադարի առաջին փուլի մասին պայմանավորվածության շրջանակներում: