Լրահոս
Միջազգային
21:00
19.10.24
163

Իսրայելի վարչապետի նստավայրը ԱԹՍ հարձակման թիրախ է դարձել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Կեսարիայի կեցավայրին են հարվածել Լիբանանից արձակված անօդաչուները: Հարձակման պահին Նեթանյահուն ու կինը տանը չեն եղել: 

CNN-ին հայտնի է դարձել, որ Սինվարի մահը վրա է հասել ինքնաձիգի արձակած գնդակից: Իսրայելցի հետախույզները Սինվարին Գազայում սպանելուց հետո առևանգել են: Հնարավոր է նրա մարմինը փոխանակեն իսրայելցի գերիների հետ: