Լրահոս
Աշխարհ
20:15
14.04.23
189

Իսպանացի մարզիկը դուրս է եկել քարանձավից՝ այնտեղ 500 օր միայնակ անցկացնելուց հետո

Img default alt hy

Իսպանացի էքստրեմալ մարզիկ Բեատրիս Ֆլամինին 500 օր քարանձավում անցկացնելուց հետո, ի վերջո, դուրս է եկել այնտեղից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Ֆլամինին 48 տարեկանում մտել է Գրենադայի քարանձավներից մեկը և այնտեղից դուրս է եկել 50 տարեկանում: Այս ամենը մաս է կազմել մի փորձի, որը մանրամասնորեն վերահսկվում էր գիտնականների կողմից:

unnamed (1)333.jpg (106 KB)

«Ես դեռ մնացել եմ 2021 թ.-ի նոյեմբերի 21-ում: Ես ոչինչ չգիտեմ աշխարհի մասին», - ասել է նա քարանձավից դուրս գալուց հետո:

Մարզիկն իր ժամանակն անցկացրել է 70 մետր խորությամբ քարանձավում՝ մարզվելով, նկարելով և բրդյա գլխարկներ գործելով: Նա այս ընթացքում կարդացել է 60 գիրք և խմել 1000 լիտր ջուր:

Ֆլամինիին հսկում էին մի խումբ հոգեբաններ, հետազոտողներ, քարանձավաբաններ, բայց այս մասնագետներից ոչ մեկը նրա հետ կապ չի հաստատել:

Կինն իր փորձառությունը նկարագրել է որպես «գերազանց, անգերազանցելի»:

«Ես լռել եմ արդեն մեկուկես տարի, բացի ինքս ինձնից՝ ոչ ոքի հետ չեմ խոսել», - ասել է նա, սակայն լրագրողները փորձում էին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ նրանից:

«Ես կորցնում եմ հավասարակշռությունս, դրա համար ինձ բռնել են: Եթե թույլ տաք, որ լոգանք ընդունեմ, ես արդեն մեկուկես տարի է, ինչ ջրի չեմ դիպչել, մի քիչ հետո կտեսնեմ ձեզ», - ասել է նա:

Ավելի ուշ Բեատրիս Ֆլամինին լրագրողներին ասել է, որ մոտ երկու ամիս անց կորցրել է ժամանակի հաշվարկը: Նրան թվացել է, թե քարանձավում է անցկացրել մոտ 160-170 օր:

Մասնագետներն այս փորձի միջոցով ուսումնասիրում են սոցիալական մեկուսացման և ծայրահեղ ժամանակավոր ապակողմնորոշման ազդեցությունը մարդկանց ժամանակի զգացողության վրա: